Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 
Սերժ Սարգսյանի «քիմիական» պատասխանը Չեմբեռլենին

07.07.2009 | 00:00

ՍՏԱՏՈՒՍ-ՔՎՈՆ` ԱՆՓՈՓՈԽ
Այն ժամին, երբ Մոսկվայում վայրէջքի էր Օբամայի ինքնաթիռը, նույն ժամին Երևանում վայրէջք կատարեց Կիպրոսի նախագահը յուր տիկնոջ` Էլսիի հետ: Կարծում եք` կապ չկա՞: Սխալվում եք:
Ավելի լավ առիթ, որպեսզի հայաստանյան կողմը, իսկ իրականում Սերժ Սարգսյանը բավականին սպառիչ պատասխան տա օդում, ծովում (նկատի ունենք ադրբեջանական գազի վաճառքը Ռուսաստանին, ինչպես նաև Նաբուկոյի «տապալումը») ու ցամաքում կախված հարցերին, հնարավոր չէր պատկերացնել:
Եվ տրվեց:
Բայց` հերթով: Կիպրոսի նախագահ Դիմիտրիս Խրիստոֆիասի հայաստանյան այցը պետական էր: Եվ հայաստանցիներս, որ վերջին շրջանում մի տեսակ ընտելացել էինք աշխատանքային այցերին, երեկ ականատես էինք իր կարգավիճակով պաշտոնականից ավելի բարձր պետական այցի: Բայց, անկեղծ ասած` «ականատեսվելու» շատ բան չկար էլ, ու երբ «նախագահականներից» փորձում էինք ճշտել` ինչո՞վ է առանձնանում այս այցը, ասին` դրոշների առատությամբ (դե, դրոշները նույնն էին, ինչ Ասադի ու Միխոյի այցերի ժամանակ), ասին` գորգերն ավելի երկար են (ժամանակ չունեիք դրանք մետրաժելու), ծաղիկների «մետրաժը» հար նույնն էր` Միխոյի «ժամանակների» պես, գույներն էին մի քիչ կիպրական, ու երբ դեռ համառորեն փորձում էինք հասկանալ, թե, ի վերջո, ինչո՞ւ պետական այց, «նախագահականները» ստիպված խոստովանեցին` Քոչարյանը Կիպրոս պետական այցով էր մեկնել, «դորա համար» էլ Կիպրոսի նախագահի այցը նույնպես պետք է պետական անվանվի: Այո, հատկապես անվանվի, որովհետև Բաշար Ասադի և Միխեիլ Սաակաշվիլու այցերի ժամանակ նախագահականում և մերձ փողոցներում անվտանգության ահավոր միջոցներ էին ձեռնարկված, ինչին այս անգամ ականատես չեղանք:
Մի բան էլ. որպեսզի հատուկ վատ հասկացող լրագրողիս պարզ լինի այդ ամենը, «նախագահիստները» տրվեցին վերհուշին ու առաջարկեցին հիշել Քոչարյանի այցը Փարիզ` 2001-ին։ Ա՜յ դա պետական այց էր ու ի՜նչ շուքով էր կազմակերպված։ Շուքով-մուքովը չհիշեցինք, բայց որ այնտեղ Քոչարյանին Պատվո լեգեոնի շքանշանով մկրտեցին, դա հաստատ հիշում էինք (մոռանալու բան չի)։ Սա` իմիջիայլոց:
Հա, քիչ էր մնացել մոռանայինք. այս պետական այցը տարբերվում էր նրանով, որ պարոն Խրիստոֆիասը պետք է լինի Գառնի-Գեղարդում (պետականության ինչպիսի՜ զգացում), Երևանի պատմության թանգարանում և հյուրընկալվի Երևանի քաղաքապետի մոտ: Ի դեպ, քանի «կալի վրա» ենք, ասենք, որ ՀՀ վարչապետը Միխոյի ասուլիսին լուրջ, ծանրակշիռ նստած էր, այս անգամ չկար։ Կոմունիստ նախագահ Խրիստոֆիասի և ՀՀ նախագահի համատեղ ասուլիսին գրեթե պաշտոնյաներ չէին մասնակցում, ԱԳ նախարարն էր, Ներսես Երիցյանը, ու թե չլինեին Սերժ Սարգսյանի ղարաբաղյան խնդրով իսկապես շատ բան ասող հայտարարությունները, պիտի ծանրանայինք հանգամանքի վրա, որ Կիպրոսը «օֆշոր» է, երկու նախագահներն էլ շատ դժգոհ էին տնտեսական համագործակցությունից, ու «արդարացնեինք» պարոն Երիցյանի ներկայությունն ասուլիսին: Հիմա ժամանակ չունենք «արդարացման»:
Մի քիչ էլ անդրադառնալու էինք ընդհանուր պատմական ճակատագրին, ինչը Խրիստոֆիասն անվանեց «նույնատիպ կաթսա»` նկատի ունենալով Թուրքիան, որը չի ճանաչում կիպրական հանրապետությունը, ինչն էլ վերջինիս համար ԵՄ անդամության նախապայման է, չի ճանաչում հայոց ցեղասպանությունը, որ պայման չէ:
Այսպիսով, եթե վերանանք այցի արարողակարգային «նոմինանտներից», բովանդակային առումով այն իսկապես պետական նշանակության էր:
Չէ, բոլոր դեպքերում մի բան մոռացանք. պարոն Խրիստոֆիասը, ի տարբերություն «պաշտոնական» այցելուներ Ասադի (Իսրայելի «գործով») ու Միխոյի (Ռուսաստանի «գործով), առանձնակի բարձրաձայնումներ չարեց: «Ալֆան և օմեգան» իր դեպքում եղավ և մնաց Թուրքիան:
Այսպիսով, այցի թիրախները հայաստանյան կողմի համար հետևյալք էին` Թուրքիա. հարկավոր է այս փուլում, երբ Մոսկովում, կրեմլյան բուխարու կողքին նստած մեծ աշխարհը, ի դեմս «նապարնիկներ» Մեդվեդևի ու աֆրոամերիկացի Օբամայի (տե՛ս Օբամայի բարձրաձայնումները «հին աշխարհում» մնացած Պուտինի մասին), բանակցում է նաև «մեր մասին», մեզանում հարկ համարվեց կատարել արձանագրումներ, եթե ավելին ասենք` ճշգրտումներ։ Այն է` ինչ համաձայնության էլ գան (եթե գան) աշխարհի հզորները, մեծ աշխարհի մեր փոքր անկյունում, ճստիկ-պստիկ Հայաստանում մենք հետևյալ կարծիքին ենք. «Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ, Եվրոպայի վերջին բաց սահմանի բացում, բայց բանակցությունների գործընթացը մենք մտադիր չենք օգտագործել միջազգային հանրությանը մոլորության մեջ գցելու համար» (Սերժ Սարգսյան):
Ահա հենց էստեղ էր, որ մեր պետական հյուր, համ էլ կումունիստ ընկեր Խրիստոֆիասը վերցրեց ու «ՊՉՈ Չ ՏՊվՏՎ» (իսկ իրականում` «ՑՐՌ Չ ՏՊվՏՎ») արձանագրեց. «Առաջին իսկ պահից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ստեղծվեց քիմիական հարաբերություն` ընկերական, բարեկամական, շատ ջերմ»:
Որքան էլ այդ ռեակցիաները նույն հավասարումներին չեն հանգեցնում, և կիպրական ու ղարաբաղյան խնդիրներն իրենց բնույթով գրեթե հակոտնյա են, այնուհանդերձ, ոչ միայն «ընդհանուր հառաչանք» հնչեց, այլև ընդհանուր մոտեցում ցուցանվեց, այն է` նման խնդիրները մեկ և ընդմիշտ չունեն ռազմական լուծում:
Եվ այսպես` Օբամա-Մեդվեդև բանակցությունների օրը, երբ պետք է քննարկվեին Հարավային Կովկասին, այդ թվում և` ղարաբաղյան խնդրին առնչվող հարցեր, «օն լայն» տարբերակով հայաստանյան կողմը հարկ համարեց հատկապես վատ հասկացողների համար շեշտել. ա) ԼՂ-ի հարցում ոչ մի նոր զարգացում չկա, և մենք մեր մոտեցումները չենք փոխել ու չենք փոխելու:
Այո՛, ասուլիսի հենց ամենասկզբում հասկացվեց` Սերժ Սարգսյանն օրվա հետ կապված մի գերխնդիր ունի` պաշտոնական Երևանից ի լուր աշխարհի ևս մեկ անգամ հնչեցնել հետևյալը. Ղարաբաղի ինքնորոշում, ցամաքային կապ Հայաստանի հետ, հակամարտության ռազմական լուծման բացառում:
Ինչպես տեսնում եք` սույնով միանգամից փակվեց «նոու հաուն»` «նոր առաջարկներ» մոդիֆիկացիան և խնդիրն այս դեպքում վերաբերում էր Ադրբեջանում կոնֆեդերացիայի ստեղծմանը:
Փաստորեն, պաշտոնական Երևանը դրան ասաց` «նի՛խտ», ո՛չ, «լինելու բան չի», պարոնայք. «Մեր մոտեցումները չեն փոխվել»:
բ) «Ցանկացած որոշում, որը չի ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, չի կարող լինել կենսունակ և իրագործելի։ Այս մոտեցումը, կարծում ենք, կամաց-կամաց իր կողմնակիցների թիվն ավելացնում է, և մեր խնդիրն այն պետք է լինի, որ բոլորը գան մի այսպիսի եզրակացության. կոնֆեդերացիային հակադարձեց Սերժ Սարգսյանը:
Ինչի՞ կգան «բոլորը», կերևա Օբամա-Մեդվեդև հանդիպման «ռանդեվուի» ավարտին, բայց որ հուլիսի կեսերին կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպման ճակատագիրն արդեն իսկ հասկանալի է և «եզրակացված», երկրորդ կարծիք լինել չի կարող:
Այն է` որևէ «նոր», «շրջանակային համաձայնագիր» չի ստորագրվի հակամարտող կողմերի միջև, որքան էլ «դյութես, օ՜, Շամիրամ» (նկատի ունենք ադրբեջանական գազն ու այդ առնչությամբ կնքված ռուս-ազերիական շա՜տ ռազմավարական պայմանագիրը):
Ասել է` ստատուս-քվոն կմնա անփոփոխ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆՍերժ Սարգսյանի «քիմիական»
պատասխանը Չեմբեռլենին

Ահա հենց էստեղ էր, որ մեր պետական հյուր, համ էլ կումունիստ ընկեր Խրիստոֆիասը վերցրեց ու «два в одном» (իսկ իրականում` «три в одном») արձանագրեց. «Առաջին իսկ պահից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ ստեղծվեց քիմիական հարաբերություն` ընկերական, բարեկամական, շատ ջերմ»:
Որքան էլ այդ ռեակցիաները նույն հավասարումներին չեն հանգեցնում, և կիպրական ու ղարաբաղյան խնդիրներն իրենց բնույթով գրեթե հակոտնյա են, այնուհանդերձ, ոչ միայն «ընդհանուր հառաչանք» հնչեց, այլև ընդհանուր մոտեցում ցուցանվեց, այն է` նման խնդիրները մեկ և ընդմիշտ չունեն ռազմական լուծում:
Եվ այսպես` Օբամա-Մեդվեդև բանակցությունների օրը, երբ պետք է քննարկվեին Հարավային Կովկասին, այդ թվում և` ղարաբաղյան խնդրին առնչվող հարցեր, «օն լայն» տարբերակով հայաստանյան կողմը հարկ համարեց հատկապես վատ հասկացողների համար շեշտել. ա) ԼՂ-ի հարցում ոչ մի նոր զարգացում չկա, և մենք մեր մոտեցումները չենք փոխել ու չենք փոխելու:
Այո՛, ասուլիսի հենց ամենասկզբում հասկացվեց` Սերժ Սարգսյանն օրվա հետ կապված մի գերխնդիր ունի` պաշտոնական Երևանից ի լուր աշխարհի ևս մեկ անգամ հնչեցնել հետևյալը. Ղարաբաղի ինքնորոշում, ցամաքային կապ Հայաստանի հետ, հակամարտության ռազմական լուծման բացառում:
Ինչպես տեսնում եք` սույնով միանգամից փակվեց «նոու հաուն»` «նոր առաջարկներ» մոդիֆիկացիան և խնդիրն այս դեպքում վերաբերում էր Ադրբեջանում կոնֆեդերացիայի ստեղծմանը:
Փաստորեն, պաշտոնական Երևանը դրան ասաց` «նի՛խտ», ո՛չ, «լինելու բան չի», պարոնայք. «Մեր մոտեցումները չեն փոխվել»:
բ) «Ցանկացած որոշում, որը չի ընդունվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից, չի կարող լինել կենսունակ և իրագործելի։ Այս մոտեցումը, կարծում ենք, կամաց-կամաց իր կողմնակիցների թիվն ավելացնում է, և մեր խնդիրն այն պետք է լինի, որ բոլորը գան մի այսպիսի եզրակացության. կոնֆեդերացիային հակադարձեց Սերժ Սարգսյանը:
Ինչի՞ կգան «բոլորը», կերևա Օբամա-Մեդվեդև հանդիպման «ռանդեվուի» ավարտին, բայց որ հուլիսի կեսերին կայանալիք Ալիև-Սարգսյան հանդիպման ճակատագիրն արդեն իսկ հասկանալի է և «եզրակացված», երկրորդ կարծիք լինել չի կարող:
Այն է` որևէ «նոր», «շրջանակային համաձայնագիր» չի ստորագրվի հակամարտող կողմերի միջև, որքան էլ «դյութես, օ՜, Շամիրամ» (նկատի ունենք ադրբեջանական գազն ու այդ առնչությամբ կնքված ռուս-ազերիական շա՜տ ռազմավարական պայմանագիրը):
Ասել է` ստատուս-քվոն կմնա անփոփոխ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2129

Մեկնաբանություններ